Սկեսուրս ու սկեսրայրս իրանց նոր ամուսնացածների պես են պահում. մնումա մի հատ էլ մեղրամիս գնան. էն օրը սաղի աչքի առաջ տեսեք ինչ արեցին

Սկեսուրս ու սկեսրայրս արդեն իրանց տվել անցել են: Հասկացանք, էլի, ես ու ամուսինս սկի տենց չենք իրար հետ:

Սրանք մարդ ու կնիկ սաղ օրը իրար հետ, ոնց որ նոր ամուսնացած զույգ լինեն: Էն օրն էլ իրանց ամուսնության 35 ամյակն էր, գնացել էինք ռեստորան, հյուրեր կային բան: Սրանք էլի ռոմանտիկայի մեջ իրար գրկած ֆռում էին:

Չափ կա, բան կա, էլի սիրեք իրար, բայց սաղի դեմը: Ծնունդի օրը սաղ հյուրերի մոտ նենց պաչվեցին, իրանց կինոյի մեջ էին զգում:

Մի հատ էլ գնացեք մեղրամիս, սաղ տեղը կընկնի: Այ քեզ բան, խոսում եմ՝ ասում են հետամնաց: Չգիտեմ ուֆ, մի կողմից նայում ես լավ ա, որ տենց սիրով են, մի կողմից էլ չափ կա, բան կա, խի սաղ տեսնեն ու ավել պակաս խոսան: Հլը մի հատ էլ ինձ են ասում օրինակ վերցրեք սկեսուրիցդ ու սկեսրայրիցդ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*