Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

«Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիվանդանոցում ակտիվիստ Մանթաշյանին այցելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Այցելել էի քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Չնայած առողջական խնդիրներին` Նարեկն ինչպես միշտ ուժեղ է, կամքն անկոտրում և բոլորին կոչ է անում դուրս գալ պայքարի` հանուն մեր հայրենիքի»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Այլընտրանք ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստորագրվեց Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, մի խումբ այլ քաղաքացիների հետ հավաքվել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքի մոտ և մուտք գործել ներս:

Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Վերջինս մեղադրվում է նաև Կառավարության շենքից հափշտակություն (ՀՀ դրոշ) կատարելու համար:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*