Մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք. առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլեւս իրադրության տերը. Մենք առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակում ենք բողոքի, անհնազանդության լայնամասշտաբ ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին:

Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա ակցիաներից ունեն մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանության բաժանմունքներում տեղ չկա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*