Հրաման է եղել չոչնչացնել ոչ մի կառույց. Արցախի ՀԷԿ-երը, ջրամբարներն ու հանքերը անվնաս հանձնվել են

Oragir.news-ը զրուցել է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի հետ, ով 44-օրյա պատերազմի օրերին ռազմաճակատում էր:

-Պարոն Վարդանյան, դուք Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից եք, ինչպե՞ս ընկալեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը, որտեղ նա ասում է, որ կարող էինք ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, և կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի: Վստահ եմ՝ շատ ընկերներ եք կորցրել:

— Միայն ընկերներ չէ, ես նաև հայր եմ կորցրել Ակնայի համար կռվում: Հայրս զոհվել է Ակնայում 1994 թ․: Եթե նայենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա կստացվի, որ Արցախի ազատագրումը նույնպես իզուր է եղել: Ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընկալում եմ ամենամեծ սխալն ու թյուրիմացությունը, որը կա այսօր Հայաստանի ներքին քաղաքական դաշտում: Ես դա չեմ ընդունում, դա Հայաստանի Հանրապետության ղեկավարի հայտարարություն չպետք է լինի: Մենք առանց այդ էլ ունենք ծանր իրավիճակ, որտեղ կա պառակտված ժողովուրդ և հիմա նման հայտարարություն անելը նշանակում է, որ ներկայիս իշխանությունները պատկերացում չունեն, թե մեր ներքին քաղաքական դաշտը, որ ուղղությամբ պետք է տանեն: Նիկոլ Փաշինյանը փաստացի ապացուցեց, որ եղել են թերություններ և սխալներ, նաև դավաճանություններ, որոնց համար մինչև օրս ես քայլեր չեմ տեսնում իրավապահ մարմինենրի կողմից: Ես համոզված եմ , որ այն հազարավոր զոհերի հարազատները իրավունք ունեն իմանալու, թե որոնք էին այդ կորուստների պատճառները: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/22/38536

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*